Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեք օր առաջ Նոր Հաճընի առանձնատանը հայտնաբերվել էր «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի տնօրեն Համլետ Ամիրխանյանի դիակը: Ենթադրվում է, որ վերջինս ինքնասպանություն է գործել, քանի որ վերջին մի քանի տարիներին նա հասցրել էր մի քանի միլիոն դոլարի պարտքեր կուտակել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Համլետ Ամիրխանյանն իր մահվանից ժամեր առաջ տան աշխատակիցներին տվել է բավական ծավալուն մի նամակ եւ հանձնարարել, որ այն հանձնեն տանեցիներին կամ փաստաբանին:

Ըստ լուրերի՝ գործարարն իր նամակում գրել է, թե ինչպես է սկսել իր գործունեությունը, ինչի արդյունքում է հայտնվել սնանկացման շեմին, ինչպես է ցանկացել իր բիզնեսը ծաղկեցնել, սակայն որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ նրանց կողմից հովանավորվող քրեական տարրեր իրեն թույլ չեն տվել որեւէ գործողություն կատարել:

«Ժողովուրդ» օրաթերթին դեռեւս չհաջողվեց պարզել, թե նա բարձրաստիճան պաշտոնյաներից կոնկրետ ում անունն է գրել նամակում, որն, ըստ էության, պատասխանատու է գործարարի մահվան համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ