Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Սրված քաղաքական իրավիճակում մշտապես հայտնվում են տնաբույծ «մեդիափորձագետներ», որոնք որոշում են՝ այս իրադարձությունը պետք է այսպես լուսաբանել, իսկ այն մեկն՝ այնպես: Իսկ ով չի լուսաբանում իր ուզած ձեւով, նա... (բառի ընտրությունը թողնում եմ ընթերցողի երեւակայությանը): Որոշակի միջավայրում, այսպես ասած, «հայհոյանք դնելն» ընդունված պրակտիկա է, ես էլ մանկության տարիներիս, երբ խաղում էի բակում, կրկնում էի այդ բանաձեւը: Բայց լրատվական դաշտը, կարծում եմ, փոքր-ինչ ավելի հասուն մարդկանց համար է՝ մանկական շանտաժն այստեղ բավականին անհեթեթ է թվում:

Ես, իհարկե, փորձագետ չեմ, բայց, իմ կարծիքով՝ քաղաքական եւ այլ բախումները լուսաբանելու ստանդարտներ չկան: Այն, ինչ գրված է դասագրքերում, խիստ պայմանական է. դու կարող ես լինել բարիկադի մի կողմում եւ լուսաբանել կոնֆլիկտը հասկացնելով, որ քո կողմը մարմնավորում է աշխարհի բարիքն ու արդարությունը, իսկ հակառակ կողմը, ինչպես սիրում է ասել գյումրեցի մի գործիչ՝ «սատանեքի ծնունդ են»: Դու կարող ես նաեւ ամեն ինչին նայել «թռչունի բարձունքից» եւ վերապահումներ ունենալ երկու կողմերի նկատմամբ: Բայց դու չես կարող ասել՝ ահա այսպես է պետք անել: Ամեն մեկն իր պատկերացումներն ունի:

Կա եւս մի սկզբունք, ավելի ճիշտ՝ բարի խորհուրդ՝ ինքնամոռաց կերպով «չքցվել» քարոզչության մեջ, ինչպես որ դա վերջերս անում են, օրինակ, Արմեն Աշոտյանն ու Գառնիկ Իսագուլյանը, իսկ նրանցից առաջ՝ շատ-շատերը: Նախ՝ չգիտես, թե «վերադասներից» ով, երբ եւ ինչպես է բարիշելու, իսկ բարիշելու դեպքում պարզ է, որ անհարմար վիճակի մեջ ես հայտնվելու՝ «վատամարդը» դու ես դուրս գալու: Նման ինքնամոռացության դեպքում կա նաեւ հետեւյալ վտանգը, եթե մենք պատրաստվում ենք մինչեւ կյանքի վերջ ապրել Հայաստանում (ես որ՝ հաստատ)՝ անկախ հասարակարգերից եւ քաղաքական վայրիվերումներից, ապա, հաշվի առնելով մեր երկրի չափերը, մեծ է հավանականությունը, որ այն մարդուն, որի մասին չափից դուրս «սուր» բան ենք ասել, մի օր հանդիպելու ենք փողոցում: Կարիք կա՞ հակառակ մայթն անցնելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ