Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Ծառուկյան-Սարգսյան 2 օր տեւած բանակցություններն ընթացել են ոչ միայն նախագահական նստավայրում, վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատանը, այլեւ Ծառուկյանի Առնջում գտնվող դղյակում: Այդտեղ են այցելել եւ ժամեր շարունակ Ծառուկյանի հետ զրուցել Սամվել Կարապետյանը, Բակո Սահակյանը, ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանը եւ այլք: Գագիկ Ծառուկյանին համոզելու գործում մեծ ներդրումեն ունեցել «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Սկզբից պայման է դրվել փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ համարել, Ծառուկյանը համաձայնել է հրաժարվել հանրահավաքից, բուռն քաղաքական պայքարից, փոխարենը իշխանությունը նրան կթողնի իր սպորտի եւ բիզնեսների հետ, հարկային ստուգումները, մանդատից զրկելու գործընթացը կառկախվեն: Փորձ է արվել հանրահավաքից հրաժարվելու հայտարարությունը տարածել եռյակի անունից, սակայն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը կտրականապես դեմ են եղել:

Ծառուկյանը մտերիմներին նաեւ հայտնել է, որ աստիճանաբար դուրս կգա քաղաքականությունից, կհեռանա ԲՀԿ նախագահի պաշտոնից, մեկ ուրիշը կլինի ԲՀԿ առաջնորդ, իսկ ինքը կմնա ԲՀԿ պատվավոր նախագահ: Այժմ սկսվել է ԲՀԿ առաջնորդի փնտրտուքի հարցը, նա պետք է լինի վստահելի եւ այս իշխանություններին հավատարիմ մեկը: Վարդան Օսկանյանի եւ Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը բացառված է

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ