Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդի «վնասազերծման» գործընթացի ժամանակ ՀՀ իշխանությունների պահանջով ի թիվս այլ խոստումների, Գագիկ Ծառուկյանը պարտավորվել է նաեւ, որ ԲՀԿ-ն (որտեղ ինքը կլինի ընդամենը պատվավոր նախագահի դերում) սահմանադրական փոփոխությունների գործընթացին որեւէ կերպ չի խոչընդոտելու:

 Ուստի կարող ենք արձանագրել, որ վերջին ներքաղաքական կռիվներն ավարտելուց հետո իշխանություններին, եւ հատկապես Սերժ Սարգսյանին, այլեւս ոչինչ չի խանգարում՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեկնարկը պաշտոնապես ազդարարելու համար: Սարգսյանը խորհրդարանում այլեւս ոչ միայն պարզ, այլ նաեւ գերակշռող մեծամասնություն ունի:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ խմբակցությունում, այնուամենայնիվ կան պատգամավորներ, որոնք կշարունակեն դեմ արտահայտվել սահմանադրական փոփոխություններին ու նրանք առաջիկա ամիսներին կամաց-կամաց կլքեն կուսակցությունը՝ փորձելով ինքնադրսեւորվել այլ տիրույթում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ