Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի հայտնի ելույթից հետո Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավորների լուրջ դեֆիցիտ է նկատվում: ԱԺ-ում ԲՀԿ-ականների աշխատասենյակները կամ փակ էին, կամ միայն օգնականներն էին: Սա պայմանավորված է ԲՀԿ-ում ստեղծված լարված իրավիճակով, նրանք առավելապես զբաղված են ԱԺ-ից դուրս իրենց կուսակցության հարցերով:

Նրանց դժվար է գտնել նաեւ հեռախոսով, քանզի զանգերին չեն պատասխանում: լուրեր են շրջում, որ ԲՀԿ-ականները չեն մասնակցելու փետրվարի 23-ին մեկնարկող ԱԺ հերթական քառօրյայի նիստերին:

Պարզ չէ նաեւ, թե ինչ ճակատագիր է սպասվում Գագիկ Ծառուկյանին՝ որպես պատգամավորի, քանզի նրան մանդատից զրկելու գործընթացից լուր չկա:

ԲՀԿ-ից միակ պատգամավորը, ում հետ հաջողվեց մի քանի վայրկյանով կապ հաստատել, Միքայել Մելքումյանն էր, ով նշեց, որ դեռ պարզ չէ՝ կգան նիստերին, թե ոչ: Ծառուկյանին մանդատից զրկելու վերաբերյալ էլ ասաց, որ տեղյակ չէ:

Երեկ նաեւ տեղեկացանք, որ ԲՀԿ «քաղաքական» թեւը հավաքվել է Ծառուկյանի մոտ, ապա խումբն այցելել է կառավարություն: Հավանաբար այժմ «կոնտակտային անձը» վարչապետ Հովիկ Աբրահամյանն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ