Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջիկա օրերին կհայտարարի կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին:

Ըստ այդ լուրերի՝ Ծառուկյանը կդառնա ԲՀԿ պատվավոր նախագահ, որը գործնական լծակներ չի ունենա եւ չի խառնվի կուսակցության գործադիր կառավարմանը: Իսկ թե ով է լինելու ԲՀԿ նախագահը, դեռ պարզ չէ:

ԲՀԿ-ականներն այս օրերին բավականին ծանր կացության մեջ են հայտնվել ու փորձում են ստեղծված իրավիճակից ելքեր գտնել: Մասնավորապես, ըստ նույն տեղեկությունների, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ՝ առավոտյան, խմբակցությունում հրավիրված քննարկման ժամանակ փորձել է իր կուսակիցներին ոգեւորել, որպեսզի նրանք չհուսալքվեն եւ ընդհանուր ջանքերով ելք գտնեն, տեղեկացրել է, որ չի բացառվում՝ ԲՀԿ-ի նոր նախագահը կարող է ինքը լինել: Սակայն այս լուրը ԲՀԿ խմբակցության շարքերում առկա անորոշությունը չի նվազեցրել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում ԲՀԿ խմբակցությունից ու կուսակցությունից դուրս գալու մասին կհայտարարեն էլի մի քանի պատգամավորներ, այդ թվում եւ՝ «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ Գուրգեն Արսենյանը:

Ի դեպ, Գուրգեն Արսենյանը եւ մինչ այս արդեն ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարած Հարություն Ղարագյոզյանը, Արագած Ախոյանը ու Կարո Կարապետյանը պաշտոնապես` իրավական տեսանկյունից, կշարունակեն համարվել ԲՀԿ խմբակցության անդամներ, քանի որ եթե նրանք խմբակցությունից դուրս գալու գրավոր դիմում ներկայացնեն, ապա կզրկվեն իրենց մանդատներից: Դրա համար ԱԺ-ում որոշվել է, որ լավ կլինի՝ նրանք կուսակցության հետ հարաբերությունները խզելու մասին քաղաքական հայտարարություններ անեն՝ պահպանելով պատգամավորի մանդատները:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ