Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն կանխատեսումները, որ այս տարի Հայաստանում տնտեսական ճգնաժամեր են սպասում, պաշտոնական վիճակագրությամբ արդեն սկսում են հաստատվել: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալները նվազել են 6,3 տոկոսով, առեւտրի շրջանառությունը նվազել է 7,4 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 19,7 տոկոսով, իսկ արտահանումը 21,9 տոկոսով:

Ավելին՝ ներկայումս Հայաստանում տեղի ունեցող գործընթացները վկայում են, որ տնտեսության վիճակը գնալով ավելի է վատթարանալու, եւ չկա մեկ գործոն, որը լավատեսական սպասում կարող է հաղորդել:

Իհարկե, արտերկրից եկող տրանսֆերտների՝ հունվար ամսվա թիվը դեռեւս չի հրապարակվել, սակայն կասկածից վեր է, որ այն եւս էապես նվազած կլինի: ՀՀ իշխանությունները միայն մեկ բանով են զբաղված` փորձում են միջազգային կառույցներից նոր վարկեր ներգրավել, բայց այս գործում էլ դեռեւս հաջողության չեն հասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ