Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, «Ճոյտ» մականունով Հակոբ Հակոբյանին, ով հարկային պարտականությունները չկատարելու հոդվածով ճաղերի հետեւում է, սպառնում է սնանկացում:

Բացի հարկերից, նա այլ պարտքեր էլ ունի, սակայն այս պահին առաջնայինը պետության պարտքերը վերադարձնելն է, ինչի համար նրա ընտանիքն ստիպված վաճառում է անշարժ գույքը:

Վաճառքի է հանվել անգամ նախկին պատգամավորի տունը Դուբայում: Վաճառվում է նաեւ ընտանիքին պատկանող այլ անշարժ գույք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ