Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 5-ին կայանալիք ԲՀԿ արտահերթ համագումարում, այդ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրաժարականից հետո, նախագահ կընտրվի Նաիրա Զոհրաբյանը, որը միակ թեկնածուն էր Ծառուկյանին փոխարինելու հարցում: Իսկ ԲՀԿ նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանին նշանակելու առաջարկի հեղինակը,

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է: Օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ վարչապետը Նաիրա Զոհրաբյանին է ներկայացրել այն պայմանները, որոնց ընդունելու դեպքում նրան կվստահվի ԲՀԿ նախագահի պաշտոնը:

Հաշվի առնելով, որ Զոհրաբյանին նշանակելու քաղաքական որոշումը կայացվել է, ուստի ենթադրվում է, որ նա ընդունել է իրեն ներկայացված պայմանները: Ի դեպ, այս ձեւափոխումների ավարտից հետո ԲՀԿ-ն կշարունակի մնալ ոչ իշխանական դաշտում: Ավելին՝ ԲՀԿ-ին կթույլատրվի նաեւ սահմանադրական փոփոխությունների նախագծին դեմ քվեարկել: Իհարկե, մինչ այդ խմբակցությունը կիսով չափ փոքրացած կլինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ