Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեկ շաբաթից` մարտի 5-ին կայանալիք ԲՀԿ արտահերթ համագումարը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, տեղի կունենա դռնփակ: Համագումարը անցկացվելու է ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակում, որը տեղակայված է «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» տարածքում:

Մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է համագումարին եւ «կապիտուլացիայից» հետո սա լինելու է նրա առաջին հանդիպումը իր կուսակիցների հետ: Ի դեպ, Գագիկ Ծառուկյանի ելումուտն այնպես է կազմակերպվելու, որ լրագրողները հնարավորություն չունենան նրան հարցեր տալու:

Համագումարը դռնփակ անցկացնելու որոշման պատճառն այն է, որ ԲՀԿ վերնախավը կասկածներ ունի, թե իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ, քանի որ վերջին հայտնի իրադարձություններից հետո կուսակցության ակտիվը շատ նեղված է, եւ բոլորը փորձելու են Գագիկ Ծառուկյանից պարզաբանում ստանալ: Իսկ թե ինչպես կավարտվի այդ ամենը, դժվար է ասել:

Մինչ այս Հայաստանի քաղաքական ուժերից միայն ՀՅԴ-ն սովորություն ուներ իր համագումարները կամ, ինչպես դաշնակցականներն են ասում, ընդհանուր ժողովները դռնփակ անցկացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ