Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով պատրաստվում է մարտի 5-ին ԲՀԿ արտահերթ համագումարում հայտարարել կուսակցությունն ու ԱԺ համանուն խմբակցությունը լքելու մասին, որոշել է կազմաքանդել ԲՀԿ Շիրակի մարզային կառույցը, որի ղեկավարն ինքն է:

Տեղեկություններ կան, որ այս օրերին Գրիգորյանի հրահանգով ոչ միայն բազմաթիվ ԲՀԿ-ականներ լքում են Շիրակի կառույցը, այլ նաեւ պատգամավորը բանակցություններ է վարում ԲՀԿ-ական պատգամավորների հետ եւ համոզում նրանց դուրս գալ ԲՀԿ-ից:

Այս օրերին, ի դեպ, ԲՀԿ-ական բազմաթիվ պատգամավորներ իրար հետ շփում չունեն, եւ մեծ հաշվով, դեռ հայտնի չէ, թե ի վերջո, ով է պատրաստվում մնալ կուսակցությունում, ով՝ ոչ: Երեկ ԲՀԿ խմբակցությունը լքելու մասին դիմում է գրել նաեւ պատգամավոր Մուշեղ Պետոյանը: Այսպիսով, ԲՀԿ 36 հոգանոց խմբակցությունից այժմ 29 պատգամավոր մնաց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ