Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի պարտքերն աստղաբաշխական թվի են հասել` 250 միլիոն դոլար: Մի կողմ թողնենք այն փաստը, որ առանց թալանի նման պարտք չէր կարող գոյանալ, առավել ուշագրավ է, թե «Հայաստանի էլեկտրացանցերի» ռուս սեփականատերերը ինչպես են պատրաստվում այն մարել:

ՀԷՑ-ի գործադիր տնօրեն Եվգենի Բիբինը նախօրեին հայտարարել էր, որ իրենց ընկերության սեփականատեր, ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ի աշխատանքային խումբը ներկայումս գտնվում է Հայաստանում եւ ուսումնասիրում է ձեռնարկության վիճակը: Բայց ամենակարեւորն այն է, որ ռուսական կողմը ակնկալում է երեք շաբաթից Սերժ Սարգսյանի հետ ստորագրել մի համաձայնագիր, որը նրանց հնարավորություն կտա վերակազմավորել պարտքերը:

Այլ կերպ ասած՝ ռուսական կողմն ակնկալում է, որ Հայաստանը ինչ-որ կերպ այդ պարտքերի համար կդառնա երաշխավոր: Կասկածից վեր է, որ Սերժ Սարգսյանը չի համարձակվի «Ինտեր ՌԱՕ»-ին «ոչ» ասել, հակառակ դեպքում ռուսական կողմն այս գործընթացը չէր նախաձեռնի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ