Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գերմանիայի Բիլիֆելդ քաղաքի մշակութային համայնքի ղեկավար խորհրդի անդամ, սպանված 36-ամյա Գրիգոր Գրիգորյանի մտերիմները չեն հավատում, որ տղային կարող էին սպանել ավտոկայանատեղիի շուրջ առաջացած վիճաբանության համար, քանի որ Գերմանիայում ավտոկայանատեղիներն այնքան մեծ են, որ որեւէ մեկն այդ հարցի շուրջ չի վիճի:

«Ժողովուրդ»-ը կատարվածի շուրջ զրուցեց Բիլիֆելդ քաղաքում ապրող, Գրիգոր Գրիգորյանի ընտանիքի մտերիմներից մեկի՝ Կարինեի հետ: Ըստ նրա՝ Գրիգորի ընտանիքը Բիլիֆելդում շատ հարգված ընատնիք է, եւ կատարվածը զարմանալի է իրենց համար: «Երկար ժամանակ է, ինչ ապրում են գերմանիայում, կլինի 20 տարուց ավելի: Երկու երեխաների հայր էր, մեկ տղա եւ մեկ աղջիկ ուներ: Գրիգորը հիանալի, բարի մարդ էր, հիանալի ծնողներ ունի: Գրիգորը տան մեծ տղան էր, ունի եւս մեկ եղբայր եւ երկու քույր, բոլորն էլ աշխատում են իրենց արդար քրտինքով:

Նա անհատ ձեռներեց էր, մսի բիզնեսով էին զբաղվում ընտանիքով: Ամեն ինչ օրինական էին անում, շատ ապահովված մարդիկ էին եւ ինչը ստեղծել էին, իրենց արդար քրիտնքով էին ստեղծել: Այն լուրերը, որ այս ամենը կարող է պատահած լինել պարտքի համար, ձեզ վստահ կարող եմ ասել, որ հնարավոր չէ, որ իրենք պարտք ունենային ու նման բան լիներ: Ախր Գերմանիայում ոչ մեկ ոչ մեկի պարտք չէ, նման խնդիր մեզ մոտ չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ