Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկը երեկ հրապարակեց այս տարվա հունվարին արտերկրից Հայաստան փոխանցմված տրանսֆերտների չափը, ըստ այդմ զուտ ներխոսքը (Հայաստան եկած եւ դուրս գնացած գումարների դրական տարբերություն) կազմել է 28 մլն 23 հազար դոլար: Այսինքն՝ անկումը կազմում է մոտ 60 տոկոս: Այս ցուցանիշն ամենացածրն է 2008 թվականից հետո:

Անցած տարվա հունվարին Հայաստան փոխանցված տրանսֆերտների զուտ ներհոսքը 68 մլն 284 հազար դոլար: Ինչպես հայտնի է՝ Հայաստան եկող տրանսֆերտների մոտ 90 տոկոսը գալիս է Ռուսատանից: Ասենք անցած տարվա հունվարի ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել 87 մլն 243 հազար դոլար, իսկ այս տարի այդ գումարը կազմել է 38 մլն 371 հազար դոլար:

Եթե տրանսֆերտների նվազման այս դինամիկան, որը սկսվել է անցած տարվա հոկտեմբերից, շարունակվի, ապա Հայաստանի տնտեսությունն առավել ծանր կացության մեջ կհայտնվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ