Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին ԱԳ նախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը պատրաստվում է առաջիկա օրերին պատգամավորական մանդատը վայր դնելեւ ու ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն անել:

Չնայած Օսկանյանը ԲՀԿ համամասնական ցուցակում երկրորդ համարն է եղել եւ, ուրեմն, կարող է խմբակցությունից դուրս գալ առանց մանդատը վայր դնելու, նախընտրում է դուրս գալ եւ կուսակցությունից, եւ խորհրդարանից:

Մեր աղբյուրները պնդում են, որ Օսկանյանը դուրս է գալու նաեւ քաղաքականությունից եւ առաջիկա տարիներին զբաղվելու է հետազոտական աշխատանքներով: Չի բացառվում նաեւ Հայաստանից արտագաղթելու տարբերակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ