Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Անցած տարի նոյեմբերի 20-25-ից գինու եւ կոնյակի արտահանումները ՀՀ-ից պրակտիկորեն դադարեցված են: Այսօր ֆինանս չի գալիս հայ արտադրողին: Այդ գումարը մենք մղում էինք աշխատավարձերին, հարկերին, վարկերին, մատակարարներին: Բանկերին չի անհանգստացնում, թե ինչ է կատարվում, իրենց վարկերի տոկոսն են ուզում՝ ըստ գրաֆիկի: Այս մասով մենք կառավարությունից ակնկալում ենք, որ գոնե առաջիկա 3-4 ամիսներին, որ փոփոխություն չի սպասվում, վարկերի դասակարգման մեխանիզմը փոխեն եւ ավելի լոյալ ու լիբերալ գտնվեն, որ արտադրողների մասին էլ մտածեն»,- մեր թղթակցին ասել է Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Ըստ նրա այս ֆորսմաժորային իրավիճակում կառավարությունը պետք է աջակցի արտադրողներին: «Ակնկալում ենք կառավարության աջակցությունը, որ բանկային համակարգի այդ կետը փոխվի, որ վարկը չդասակարգվի հաջորդ ամսվա 1-ից եւ ժամկետանց չհամարվի հաջորդ օրը: Գոնե ժամկետանց համարվի 5-րդ օրվանից հետո եւ դասակարգվի 2-րդ ամսից հետո: Դա՝ մեկ: Երկրորդ՝ մենք հասկանում ենք, որ ռուսական շուկայում իրադրությունը չի բարելավվի դեռ երկար ժամանակ, բայց եթե դա հանկարծ երկարաձգվի հուլիս-օգոստոսից, ապա շատ մեծ վտանգի տակ է խաղողի նոր բերքի մթերումը, քանի որ մենք ֆինանսական ռեսուրսներ չենք ունենալու նոր բերքը մթերելու համար ու նաեւ պարզապես տարաներ չենք ունենալու: Այսինքն՝ չեն դատարկվի տարաները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ