Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե որեւէ մեկը 8 կամ 7 տարի առաջ ասեր, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է կեսժամանոց ելույթ ունենալ, որը որեւէ միտք չի պարունակի եւ կլինի «եկել եմ ասեմ, որ իմ վրա հույս չդնեք» մոտիվներով, թերեւս դժվար թե գտնվեր մեկը, ով կհավատար: Մարտի 1-ի հանրահավաքում, սակայն, մենք դարձանք այդ իրողության ականատեսը:

Փաստորեն, մի քաղաքական գործիչ, ում ելույթները նախկինում կանխորոշում էին առաջիկա առնվազն մեկ ամսվա քաղաքական օրակարգը, այլեւս ասելիք չունի եւ չի համարձակվում Հայաստանի քաղաքական կյանքում տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսել:

Հարց կարող է ծագել՝ իսկ կեսժամանոց ելույթն ինչի± մասին էր: Ցեղասպանության 100-րդ տարելիցը նշելու իր տեսլականից բացի` ուրիշ ոչնչի: Ուստի ամենեւին էլ պատահական չէր, որ այս տարվա մարտի 1-ի հանրահավաքը մինչ այս տեղի ունեցած մարտիմեկյան հանրահավաքներից ամենասակավաթիվն էր: Այն փաստը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց միառժամանակով ակտիվ քաղաքական գործունեությունից հրաժարվելու մասին, նույնպես սպասելի էր:

Փաստորեն, 2015 թվականի մարտի 1-ին պաշտոնապես արձանագրվեց, որ Հայաստանի` մինչ այդ եղած քաղաքական դաշտից ասպարեզում մնացել է միայն իշխանությունը, իսկ ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն այլեւս անցյալ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ