Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում ստվերային կառավարումը, որոշ տեղեկություններով, փորձելու է ստանձնել վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մնալով ՀՀԿ-ում՝ Հովիկ Աբրահամյանն իր «անձնական» կուսակցությունն է ունենալու, ի դեմս ԲՀԿ-ի, որին փորձելու է գործուղել այն դաշտ, որտեղ իրեն է հարմար: Անշուշտ, այդ ամենը Սերժ Սարգսյանի «բարձր» հովանու ներքո:

Հենց Հովիկ Աբրահամյանն է, որ իր կողմից ապագայում ֆինանսավորվող կուսակցության նախագահ է ցանկանում տեսնել Նաիրա Զոհրաբյանին, ով նաեւ «իդեալական» թեկնածու է իշխանության համար, քանի որ խնամիական հարաբերությունների մեջ է Գալուստ Սահակյանի տղայի հետ:

ԲՀԿ-ի կուսակցական վերաձեւումից ավելի ուշագրավ է Գագիկ Ծառուկյանի հսկայական բիզնեսի ճակատագիրը: Գագիկ Ծառուկյանն իր փայաբաժինը «Արարատ ցեմենտ» գործարանում փոխանցելու է Սամվել Ալեքսանյանին, իսկ մինչեւ մարտի կեսերը կոնյակի «Նոյ» գործարանը՝ հայտնի «կանյաչնին», որտեղ գտնվում է նաեւ ԲՀԿ կենտրոնական գրասենյակը, գնելու է ռուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ