Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչները նախօրեին մի «սենսացիոն» բացահայտում են արել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մասին: Նրանք հրապարակել են մի լուսանկար, որտեղ երեւում են ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը, պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը եւ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: Նրանց ձեռքում բաժակներ կան:

Հայ ազգային կոնգրեսը կարծում է, որ եթե որեւէ ընդդիմադիրի հանրապետական է մոտենում, ընդդիմադիրը պետք է առանց մտածելու գլխապատառ փախչի. «օգնեցե՜ք, օգնեցե՜ք» ճիչերով: Իսկական ընդդիմադիրն իրավունք չունի ավելի քան երկու մետր մոտ լինել հանրապետական պատգամավորներին: Իսկ եթե փախչելու տարբերակ չունի, պետք է հարձակվի, թքի նրանց վրա, կծի ականջը, քաշի մազերը եւ գոռա՝ «Սեր-ժիկ, հեռացիր», «Լե-վոն նախագահ» եւ այսպես շարունակ:

Երեւի այսպես են վարվում Հայ ազգային կոնգրես կուսակցության պատգամավորներն ԱԺ-ում: Նրանք երեւի հանրապետականներին չեն բարեւում, չեն խոսում նրանց հետ ընդհանրապես, որովհետեւ խռով են՝ իսկական ընդդիմադիրի նման: Իսկ Լեւոն Զուրաբյանը Հայաստանի պատվիրակության կազմում ԵԽԽՎ մեկնելիս ինքնաթիռի մեջ անժամկետ նստացույց է անում՝ Հերմինե Նաղդալյանի մոտակայքում, անընդհատ վանկարկում «Սեր-ժիկ, հեռացիր», «Լե-վոն, նախագահ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ