Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Ռուսաստանյան հասարակության միգրանտների նկատմամբ ծայրահեղ բացասական վերաբերմունք ունեցող հատվածները իրենց վերաբերմունքը հայ միգրանտների նկատմամբ չեն փոխել նույնիսկ ՀՀ ԵՏՄ անդամակցությունից հետո, թեեւ բռնությունների աղմկահարույց դեպքեր չեն պատահել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Սովա» վերլուծական-տեղեկատվական կենտրոնի ղեկավար, հայտնի հասարակական գործիչ, իրավապաշտպան Ալեքսանդր Վերխովսկին:

Նրա խոսքով, նախկինի համեմատ՝ անկախ ազգային պատկանելիությունից Ռուսաստանում միգրանտների նկատմամբ վերաբերմունքը փոքր ինչ լավացել է, միգրանտների հետ կապված աղմկահարույց դեպքեր նախկինի համեմատ քիչ են պատահում: Ըստ նրա` պետությունը արտոնություններ է տրամադրել ԵՏՄ անդամ երկրներից Ռուսաստանում աշխատել ցանկացող միգրանտներին, սակայն հասարակության վերաբերմունքը դրանից էականորեն չի փոխվում:

Ավելին, Ալեքսանդր Վերխովսկու խոսքով, զուգահեռ այն արտոնությունների, որոնք ՌԴ-ն տրամադրում է ԵՏՄ անդամ երկրների միգրանտներին, ՌԴ-ն սահմանել է կտրուկ եւ խիստ միգրացիոն քաղաքականություն՝ փորձելով բավարարել հանրային պահանջները, որոնք հենց իրենք էլ ձեւավորվել էին նախորդ  ընտրություններից առաջ: «ՌԴ իշխանություններն իրենք են բորբոքում ազգայնական տրամադրություններ երկրում՝ խոստանալով խիստ միգրացիոն քաղաքականություն, ապա իրականացնելով այդ քաղաքականությունը: Պարզապես այդ ոլորտը պետք է հստակեցվի եւ հստակ նորմեր սահմանվեն` վերացնելով միգրանտների նկատմամբ կիրառվող կտրուկ պատժամիջոցներն ու արգելքները` հատկապես, երբ միգրացիոն հոսքերը դեպի ՌԴ կրճտավել են տնտեսական ճգնաժամի արդյունքում»,- ասաց Ալեքսանդր Վերխովսկին:

Նրա խոսքով, պետք է վերանան նաեւ «սեւ ցուցակները», որոնցում հայտնված միգրանտները թեթեւ իրավախախտումների համար տարիներով զրկվել են ՌԴ մուտք գործելու իրավունքից: Հատկապես, նրա դիտարկուներով, խոսքը ՀՀ միգրանտների մասին է, քանի որ ՀՀ-ն ԵՏՄ անդամ երկիր է եւ ՀՀ միգրանտները պետք է ունենան մեծ արտոնություններ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ