Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Ղարաբաղյան հակամարտությունում, բացի միջնորդական առաքելությունից, Ֆրանսիան այլ նախաձեռնություններով է հանդես գալու»,- մեր թղթակցին ասել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների (CCAF) համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը` անդրադառնալով Ֆրանսիայի երեք խորհրդարանականների տարածած հայտարարությանն ու հարցին, թե Ֆրանսիան պատրա՞ստ է գնալ խորհրդարանականների առաջարկությունների ճանապարհով: 

«Ներկայումս Ղարաբաղի անկախության ճանաչումն ամենաճիշտ ճանապարհն է մեզ համար, որովհետեւ Ղարաբաղի ժողովրդի կամքն է արտահայտվում դրա միջոցով, իսկ ժողովրդի կամքը հարգել է պետք: Մի որոշ ժամանակ կպահանջվի, որպեսզի դիվանագիտորեն ընդունվի այս առաջարկը, որը կարող է հակամարտության կարգավորման բանալին դառնալ: Սակայն չպետք է մոռանալ նաեւ, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ունի նաեւ ՌԴ եւ ԱՄՆ համանախագահներ, ուստի Ֆրանսիան կարող է դերակատարություն ունենալ այս հարցում, բայց միայնակ չի կարող լուծման որեւէ սցենար առաջ քաշել: Այս ուղղությամբ տեւական աշխատանք պետք է իրականացվի»,- մեկնաբանեց Մուրադ Փափազյանը: 

Նա նշեց, թե չի կարող խոսել Ֆրանսիայի կառավարության անունից եւ ասել ` արդյո՞ք Ֆրանսիան նախատեսում է ճանաչել ԼՂ անկախությունը: «Գիտեմ, որ ցանկանում են հարգել հայկական կողմի պատճառաբանությունները, հիմնավորումները, բայց պետք է լուծում եւս գտնել, որ միջազգայնորեն ճանաչվի ԼՂ անկախությունը: Կան օրինակներ, ինչպես Կոսովոյի օրինակը, մեզ համար դա կարեւոր է, մենք պետք է միշտ ճնշում բանեցնենք, որպեսզի Ղարաբաղի ժողովրդի կամքը հարգվի:

Գիտեմ, որ այդ ուղղությամբ աշխատանք կա, եւ Օլանդը ցանկանում է դրական լուծում տալ այդ հարցին: Բայց չեմ կարող ասել, թե կառավարությունը կո՞ղմ է այս փուլում Ղարաբաղի անկախությանը, թե՞ ոչ: Ֆրանսիան դրանից առաջ ցանկանում է, որ ԼՂ-ն դառնա բանակցությունների լիարժեք կողմ, եւ այդ ուղղությամբ իրենց կարծիքը հայտնել են Ֆրանսիայի բարձրաստիճան սոցիալիստ պաշտոնյաները: Հույս ունեն, որ առաջիկայում ԼՂ-ն մաս կկազմի բանակցություններին, իսկ անկախության ճանաչման հարցն ավելի հեռահար խնդիր է»,- ասաց Փափազյանը:   

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ