Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «ԱԺ 334 դահլիճում արդեն երկրորդ տարին է՝ վարդակներն անմխիթար վիճակում են, ու լրագրողների բազմաթիվ դժգոհություն–հորդորներն առայժմ պատճառ չեն դառնում՝ աշխատանքային պայմաններ ապահովելու համար: Մինչդեռ Ազգային ժողովի տարածքում շարունակվում են տարածքի օժանդակ մասնաշենքերում հիմնանորոգման, վերակառուցման, հարդարման եւ արտաքին բարեկարգման աշխատանքները: Պայմանագրի նախագծանախահաշվի արժեքը կազմում է 123 միլիոն 889 հազար 903 դրամ:

Այդ աշխատանքների շրջանակներում ձմռան ամիսների ընթացքում սալիկապպտվեց խորհրդարանի շենքի բակը, փոխվեցին շենք տանող աստիճանները, որոնք ակնհայտ մաշվածություն չունեին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ