Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Թեեւ «Էյր Արմենիա» ավիաընկերության մամուլի խոսնակը վերջերս հայտնել էր, որ հնարավոր է՝ ավիաընկերությունը այս տարվա մարտի վերջին, այսինքն մի քանի օրից, վերսկսի չվերթներ իրականացնել, սակայն մեզ հասած տեղեկություններով՝ դժվար թե դա իրականություն դառնա, քանի որ այն ընկերությունը, որը գնել էր «Էյր Արմենիա»-ի բաժնետոմսերը, ֆինանսական խնդիրներ ունի:

Ավիաընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը վաճառվել է անգլիական East Prwspect Fund ընկերությանը: «Ժամանակի» տեղեկություններով, սակայն, հիշյալ ընկերության կողմից «Էյր Արմենիա»-ում ներդրումներ իրականացնելը պայմանավորված էր մեկ այլ գործարքով, որից ստացված հասույթը պետք է ուղղվեր այդ ներդրումներին եւ ընկերությունն առողջացնելու ծրագրերին: Սակայն նույն տեղեկությունների համաձայն, անգլիական ընկերությունը չի կարողացել այդ մեծ գործարքն իրականացնել, ինչի պատճառով ներդրումներ չեն եղել եւ դժվար էլ առաջիկայում լինեն:

Հետեւաբար ակնկալել, որ այս ամսվա վերջին հայկական փոխադրողը երկինք կբարձրանա, հնարավոր չէ: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ավիաընկերության կողմից արդեն իսկ նշված մի քանի ժամկետ անցել է, եւ թռիչքներն այդպես էլ չեն վերականգնվել:

Նշենք նաեւ, որ ավիաընկերությունը հրաժարվում է վճարել իր աշխատակիցներին ունեցած պարտքը: Մինչ օրս եւ օդաչուները, եւ բորտուղեկցորդուհիները չեն կարողանում ստանալ իրենց հասանելիքը: Նրանց մի մասը դատական հայցեր է ներկայացրել ընկերության դեմ աշխատավարձերը բռնագանձելու պահանջով, եւ այս պահին այդ հայցերը քննության մեջ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ