Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը զրուցել է «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոանի հետ:

Չե՞ք կարծում, որ մեր երկրին տարբերակված մոտեցումը չի բարելավի Հայաստան-ԵՄ հարաբերությունները: Ակնհայտ է, որ Արեւելյան գործընկերության մեջ մենք կունենանք այնպիսի կարգավիճակ, ինչպիսին, օրինակ Բելառուսինն է: Միեւնույն ժամանակ՝ եթե մեզ ավելի կարեւոր նշանակության փաստաթուղթ առաջարկվի, հայ հասարակությունն էլ ավելի շատ կաջակցի Հայաստանի եվրոպական քաղաքականությանը եւ ոչ նախագահի՝ սեպտեմբերի 3-ի որոշմանը։

Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները հիմա ընթանում են 2012 թվականի հոկտեմբերի 15-ին ընդունված ԱԳ խորհրդի եզրակացությունների հիման վրա:

ԵՄ-Բելառուս համագործակցության վավերացումը (1995թ. բանակցված) 1997 թվականից սկսած սառեցվել է՝ պայմանավորված երկրում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի հետ: Ավելին՝ Բելառուսի մասնակցությունը մեկ այլ կարեւոր ծրագրի՝ «Եվրոնեսթի» ԽՎ-ին, աստիճանաբար դադարեցրեց եւ նրա մասնակցությունն Արեւելյան գործընկերությանը: Այդ պատճառով Հայաստանի հարաբերությունները Եվրամիության հետ ոչ մի ձեւով չի կարելի համեմատել Բելառուսի հետ ունեցած հարաբերությունների հետ:

Ի դեպ, Հայաստանը միշտ ինքն է խոսում տարբերակված մոտեցման մասին, երբ խոսքը գնում է Եվրամիության հետ հարաբերությունների մասին, որովհետեւ Հայաստանը մի երկիր է, որն ունի այնպիսի առանձնահատկություններ, որ դու չես գտնի Եվրոպական հարեւանության որեւէ այլ երկրում:

Այս դեպքում ակնհայտ է, որ այս նոր մոտեցումը Հայաստանի համար կբացի նոր հնարավորություններ եւ կտա բազմաթիվ առավելություններ:

Հայաստանի համար էլ մարտահրավեր է մնում ժամանակին օգտվել այն հնարավորություններից, որոնք առաջիկայում կլինեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ