Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ ՀՀ իշխանությունները համաձայնության են եկել ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ, որպեսզի Հայաստան մատակարարվող գազի սակագինը սահմանին 189 դոլարի փոխարեն դառնա 165 դոլար: Այս փոփոխությունը հնարավորություն կտա չբարձրացնել բնակչությանը մատակարարվող գազի սակագինը, որը պետք է տեղի ունենար դրամի արժեզրկման արդյունքում:

Սակայն էլեկտրաէնեգրիայի սակագնի բարձրացման հարցը կրկին առաջին պլան է մղվում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լուրջ ֆինանսական դժվարությունների պատճառով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ