Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Իրատես de facto» թերթը գրում է. «Քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորներին որակյալ սննդով ապահովելու նպատակով պետբյուջեից տարեկան բավականին «կլորիկ» գումար է հատկացվում, սակայն մինչեւ «տեղ» է հասնում, «տակը» բան չի մնում: «Նուբարաշեն» ՔԿՀ-ից մեր աղբյուրը պատմեց, թե իբր «կալորիապես» հարուստ ճաշեր պետք է տան, այնինչ տված սնունդը, իրենց իսկ խոսքով, «անգամ շունը չի ուտի»: «Բրինձը խառնում են մակարոնի հետ ու շան լափի նման դնում դեմներս: Ամենաանորակ սնունդն են առնում, բայց փաստաթղթերում ամենաբարձր գինն են գրում: Մեր հաշվին փողեր են յուրացնում, հետո էլ ասում են՝ եվրոպական չափանիշներին համապատասխան սնունդ ենք տալիս: Էդ չափանիշները ձեր գլուխն ուտեն: Անորակ սնունդ եք տալիս, հասկացանք, գոնե նորմալ մատուցեք, խոզերի դեմ չեք դնում: Ամեն ինչ խառնում են իրար ու չես հասկանում` ճաշ է, թե...»,- զայրացած պատմեց մեր զրուցակիցը:

Կան հստակ չափորոշիչներ, թե ինչ մթերքներ պետք է տալ ազատազրկվածներին: Նաեւ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված է այն մթերքների ցանկը, որ պետք է կալանավորը ստանա։ Սակայն, ըստ մեր աղբյուրի, այդ ցանկից շատ բաների «երես» նրանք չեն էլ տեսել (մրգեր, բանջարեղեն եւ այլն):

Արդարադատության նախարարը կալանավայրեր շրջայցեր կատարելը ճիշտ կանի սկսի խոհանոցից ու գոնե մեկ անգամ ճաշակի սեփական գերատեսչության տակ գործող կալանավայրերում տրվող սննդից: Դրանից հետո նոր կիմանա ազատազրկվածների «հալն» ու զայրույթի չափը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ