Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանն այդպես էլ մնաց Սերժ Սարգսյանի ուշադրությունից դուրս: Տիգրան Սարգսյանի հեռանալուց հետո, երբ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ձեւավորում էին «բարեփոխումների» կառավարություն, Դումանյանին պաշտոնանկ արեցին եւ մինչ օրս նրան որեւէ տեղ չեն նշանակել:

Դումանյանի մտերիմներն ասում են, որ նա սփոփվում է, թե կարիերան, իշխանությունում վաստակած կապերը ծառայեցնում է որդիների պայծառ ապագային եւ այդքան էլ չի մտահոգվում իր պաշտոն չունենալով: Երեկ մեր թղթակիցը 62-ամյա Դերենիկ Դումանյանից հետաքրքրվել է, թե ինչու այդպես էլ պաշտոն չստացավ, որեւէ առաջարկ չի՞ եղել այս ընթացքում, նախկին նախարարը նեղսրտել է. «Ես չեմ ուզում այդ կապակցությամբ խոսել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ