Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակի» տեղեկություններով՝ Երրորդմասցի Լյովիկի հորեղբոր որդուն՝ «օրենքով գող» Արմեն Ղազարյանին՝ Պզոյին, հաջողվել է կապվել հետախուզման մեջ գտնվող Գաստիկի հետ՝ պարզելու կատարվածի մանրամասները եւ իրական դրդապատճառները:

Մեզ հասած տեղեկություններով, սակայն, Գաստիկը «ատկազ» է կանգնել՝ կատարվածին իր մասնակցության առնչությամբ, ինչը սակայն Պզոյին համոզիչ չի թվացել: Երեւանում այս օրերին նրա մարդիկ ակտիվ աշխատում են, հանդիպում այլ քրեական հեղինակությունների հետ:

Պակաս ակտիվ չեն նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի մարդիկ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում՝ ապացուցելու իրենց «անմեղությունը» քրեական աշխարհի 3 ներկայացուցիչների սպանության մեջ:

Որոշ տեղեկություններով՝ այս օրերին Թոխմախի Մհերը փորձում է «վերեւներին» հավաստիացումներ ներկայացնել եւ նրանցից էլ հավաստիացումներ ստանալ, որ ինքը զերծ կմնա վրեժխնդրությունից:

Armtimes.com-ի տեղեկություներով՝ երեկ ոստիկաններն ապօրինի զենք կրելու, պահելու կասկածանքով ձերբակալել են Գաստիկի մտերիմ ընկերոջը՝ Հարություն Խաչիկյանին (մականունը՝ «Գաբո»):

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ