Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Արամ Սաֆարյանը նույնպես կհեռանա ԲՀԿ-ից: «2006 թվականին ինձ ԲՀԿ է հրավիրել կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ-ից նրա դուրս գալուց հետո ինձ այդ կուսակցությունում ոչինչ չի պահում»,- «Առավոտի» հետ զրույցում երեկ ասաց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արամ Սաֆարյանը՝ հավելելով. «Առավել եւս, որ վերջին երեք տարիների ընթացքում ես զբաղվել եմ իմ մասնագիտական գործունեությամբ, հասարակական գործունեությամբ, չեմ մասնակցել ներքաղաքական եւ կուսակցական կյանքին»:

Արամ Սաֆարյանը սպասում է, որ ԲՀԿ-ի նոր գրասենյակն սկսի գործել, որպեսզի հնարավորություն ունենա ներկայացնելու ԲՀԿ-ից դուրս գալու իր դիմումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ