Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 18-ին ԵՄ հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի եւ խորհրդարանական եռյակի հանդիպման ժամանակ եվրոպացիներին զարմացրել է ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ ԲՀԿ-ի միասնական դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների հարցում: Նախ խոսել է Լեւոն Զուրաբյանը, որը ներկայացրել է, թե ինչպես է Սերժ Սարգսյանը վերջին ամիսներին համակարգված ձեւով, ահաբեկումների ու բռնությունների օգտագործմամբ, որի ընթացքում 500 ԲՀԿ-ականներ էին բերման ենթարկվել, կոտրել Սահմանադրության փոփոխությունների դեմ կազմավորված ընդդիմադիր կոնսոլիդացիան: Գրեթե նույնը կրկնել է Նաիրա Զոհրաբյանը, նշելով, որ թեեւ ԲՀԿ-ն հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, բայց դրա մեջ ոչ մի դատապարտելի բան չկա:

Իրենք պարզապես ցանկացել են ծանոթանալ Սերժ Սարգսյանի մոտեցումներին, որից հետո, սակայն, չեն փոխել իրենց դիրքորոշումը եւ, վերջին հաշվով, դեմ են սահմանադրական փոփոխություններին: Հանդես է եկել նաեւ «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը, չնայած նրա հնչեցրած քննադատությունն ավելի մեղմ է եղել:

Դժվար չէ նկատել, որ ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը», որոնք նախագահին հանդիպելուց հետո դեռեւս հստակ դիրքորոշում չեն հայտնել սահմանադրական բարեփոխումների հարցում, քամելեոնի վարք են դրսեւորում: Եվրոպացիների առաջ նրանք խիզախ դիրքորոշումներ են հայտնում, փորձելով ընդդիմադիր երեւալ, բայց հայաստանյան միջավայրում փոխում են ձայնի տոնայնությունը ու խուսափում կտրուկ դիրքորոշումներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ