Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Դաշնակցությունը կոալիցիա կմտնի ապրիլի 24-ից հետո, տեղեկացրին ՀՅԴ մեր աղբյուրները: Այս պահին կանգ են առել 3 պորտֆելի վրա՝ սոցապ, սփյուռքի եւ ԱԳՆ: ԱԳՆ-ի դեպքում ոչ թե նախարար, այլ փոխնախարար են ունենալու: «Հետո, Սահմանադրության ընդունումից հետո կերեւա»,- ասացին: ԱԳ փոխնախարարի պորտֆելին հավակնում է Լեւոն Մկրտչյանը: Չնայած նրա անունը տրվում էնաեւ սփյուռքի նախարարության մասով:

Ինչ վերաբերում է Հրանուշին, ապա հավերժ «կոմսոմոլին» չեն նեղացնի, նա թերեւս կգնա դեսպան Ռուսաստանում, ասում են՝ տիկնոջ մանկության բյուրեղյա երագանքն է: Սոցապը բաժին կհասնի կամ Արծվիկ Մինասյանին, կամ՝ Սերգեյ Լոքյանին: Ւնչ վերաբերում է Աղվան Վարդանյանին, ապա նրան կթողնեն քաղաքական ֆրոնտը՝ ԳԱ ներկայացուցչի գործը՝ «Ստամբուլն արյան ծով դարձնելու» հեռանկարով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ