Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը զրուցել է ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, ՊՆ նախկին նախարար, գեներալ գնդապետՄիքայել Հարությունյանի հետ:

Բրիտանացի պատգամավոր Սայադ Քարիմը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, ասել է. «Չեք կարծո՞ւմ, որ հայկական կողմն, օրինակ, կարող է ինչ-որ քայլ անել, ասենք, ինչ-որ տարածքներ հանձնի, ոչ բուն Ղարաբաղի, այլ նրա շուրջ գտնվող, եւ որ դա կօգնի հարցի լուծմանը՚: Ինչպիսի՞ն է Ձեր արձագանքը նման առաջարկին:

Փոխզիջումների կարող ենք գնալ այն ժամանակ, եթե որոշվի Ղարաբաղի հարցը, եթե չորոշվի Ղարաբաղի հարցը, ինչ փոխզիջումների մասին է խոսքը, դրա մասին անգամ խոսք լինել չի կարող: Թող սկզբում ադրբեջանցիները ստորագրեն, որ Արցախն անկախ պետություն է, դրանից հետո մենք կմտածենք՝ ինչ վերադարձնել կամ չվերադարձնել:

Այնուամենայնիվ, միջազգային կառույցները կարծես թե որեւէ կոշտ հայտարարությամբ չեն պատրաստվում հանդես գալ, ինչից Ադրբեջանն էլ ավելի է ոգեւորվում: Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է այս դեպքում անեն ՀՀ իշխանությունները:

Արձագանքներ եղել են Մինսկի խմբի համանախագահների կողմից` կապված մեր ուղղաթիռի ոչնչացման հետ, բայց, իհարկե, ես կցանկանայի, որ ավելի խիստ արձագանք լիներ համանախագահների կողմից:

Իսկ այս ընթացքում ՀՀ դաշնակից Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել:

Իհարկե, ես չէի ցանկանա, որ զենք վաճառվեր, բայց եթե անգամ ՌԴ-ն չտա, ապա իրենք կարող են դա գնել Թուրքիայից, այլ պետություններից, այնպես որ, եթե իրենք ունեն ֆինանսական միջոցներ, կարող են եւ այդ զենքն ուրիշ տեղից գնել: Ես համոզված եմ, որ մոտակա ժամանակներում պատերազմի հոտ չկա, համոզված եմ, որ Ալիեւը նման որոշում չի ընդունի: Իսկ եթե նման որոշում ընդունի, կստանա այն պատասխանը, որին արժանի է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ