Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, շատ վրդովված էր ու բոլոր լրագրողներին կոպտում էր, երբ նրանից փորձում էին պարզել, թե, ի վերջո, ինչո՞ւ մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրեց ԱԺ նախագահին, հետո փոշմանեց:

Նա պատգամավորին ոչ հարիր փողոցային բառապաշարով փորձում էր ինքնապաշտպանվել, բայց չէր ստացվում:

Պարոն Մանուկյան, ԱԺ ԲՀԿ խմբակցությունը հայտարարել է, որ այսուհետ ընդդիմադիր է լինելու խորհրդարանում, Դուք ե՞ւս ընդդիմություն եք ներկայանալու ԱԺ-ում:

Ես ԲՀԿ անդամ եմ եւ ֆրակցիայից դուրս չեմ եկել, ֆրակցիան ոնց կորոշին, իմ դիրքորոշումը այդպես կլինի:
Այդ դեպքում ինչո՞ւ էիք որոշել հրաժարվել Ձեր պատգամավորական մանդատից:

Բյաց էտի իմ անձնական, իմ որոշման հարցն է, քեզ ի՞նչ: Ասոում եմ՝ դա իմ անձնական որոշելիքն էր ես որոշել եմ ըտենց: Հիմար տեղեկություններ եք տարածում: Դու հո քննիչ չե՞ս, դա ինչ արել եմ, իմ անձնական մտածելակերպն ա, ու ես իրավունք ունեմ պաշտպանելու իմ մտածելակերպը:

Այդ դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր գործունեությունը գործարար-ընդդիմադիր կարգավիճակում:

Ես գործարար չեմ, ես պատգամավոր եմ, ես որեւէ խնդիր չունեմ կամ երբ եմ ունեցել, որ հիմա ունենամ: Ես չեմ կարծում, որ գործարարները որեւէ անգամ խնդիր են ունեցել: Ես վերջացրեցի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ