Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը զրուցել է Դավիթ Շահնազարյանի հետ, ով մասնավորապես նշում է.

«Շփման գծում լարվածության պահպանումն ու մեծացումը Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունն է: Ադրբեջանն արդեն մի քանի անգամ պաշտոնապես հայտարարել է, որ դուրս է եկել հրադադարի պահպանման ռեժիմից: Ավելին, մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարեց, որ միջազգային պայմանագրերը «ընդամենը թղթի կտոր» է համարում:

Ադրբեջանի այս քաղաքականությունն ուղղակիորեն խրախուսվում է Ռուսաստանի կողմից, ինչին առաջին հերթին նպաստում է սպառազինությունների աննախադեպ ու շարունակական մատակարարումն այդ երկրին, եւ այս առումով տեղին էր, թերեւս ուշացած, Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ ՌԴ-ի կողմից սպառազինությունների վաճառքը Ադրբեջանին կարող է ազդել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա:

Կարծում եմ՝ դա ուղերձ էր Ռուսաստանին, որ ռազմական հնարավոր գործողությունների բռնկման պատասխանատվությունը կրելու է ոչ միայն Բաքուն, այլեւ Մոսկվան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ