Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 14-ից ԲՀԿ-ական ֆեյքերի ֆեյսբուքյան էջերը չեն թարմացվում: Ավելին՝ այդ էջերում մինչ այդ գրված բոցաշունչ ստատուսները, ԲՀԿ-ի ու դրա նախկին առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ նյութերն աստիճանաբար հեռացվում են: Մեզ հաջողվեց պարզել որ ԲՀԿ-ն իր ակտիվ գործունեության ժամանակ, հատկապես վերջին ամիսներին, երբ պատրաստվում էր հեղափոխություն իրականացնել մոտ 700 ֆեյք ուներ սոցիալական ցանցերում:

ԲՀԿ-ի ֆեյքերից մեկը, ով այլեւս այդ գործով չի զբաղվում, մեզ հետաքրքիր մանրամասներ պատմեց իրենց «աշխատանքի» մասին: Ըստ նրա՝ ֆեյք էջեր բացելու եւ դրանք կառավարելու հանձնարարականը տրված է եղել պատգամավորների օգնականներին, որոնցից յուրաքանչյուրը նվազագույնը 4-5 ֆեյք էջ է ունեցել: Ֆեյքեր ունենալու համար օգնականներին հավելյալ 30-100 հազար դրամ վճարել են ԲՀԿ-ական պատգամավորները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ