Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի՝ մայիսի 25-ից 28-ը Չինաստան կատարած այցի հիմնական խնդիրներից մեկը արտոնյալ պայմաններով ՀՀ-ին զենքի մատակարարման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելն է եղել:

Հաջողվե՞լ է արդյոք այս խնդիրը լուծել, թե ոչ մեր աղբյուրները չեն մասնավորեցնում: Փորձագետները նկատում են, սակայն, որ Չինաստանի հյուսիս-արեւմուտքում բնակվող թյուրքալեզու փոքրամասնությունների սեպարատիստական ձգտումները մշտապես անհանգստացնում են Պեկինին: Իսկ Հայաստանը Չինաստանի եւ Թուրքիայի արանքում գտնվող միակ երկիրն է, որը զերծ է թուրքական տարրից: Սա նշանակում է, որ Չինաստան-Հայաստան ռազմավարական համագործակցության օբյեկտիվ պայմաններ կան. մնում է այն իրական գործակցության վերածելու հմտություններ եւ շնորհք ունենալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ