Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն պահից, երբ «Արմավիա» ավիաընկերությունը սնանկացավ, նախագահական ինքնաթիռը սկսեց սպասարկել «Ավիաուսումնական կենտորն» ՓԲԸ-ն: Նույնիսկ այն բանից հետո, երբ «Էյր Արմենիա» ավիաընկներությունը կազմավորվեց եւ 2013-ի հոկտեմբերից սկսեց չվերթներ իրականացնել, նախագահական ինքնաթիռի թռիչքները կազմակերպում էր նշված ՓԲԸ-ն: Ինչո՞ւ այն չվստահվեց «Էյր Արմենիա»-ին: Այս հարցի պատասխանը «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել, քանի որ ՓԲԸ-ի կողմից Սերժ Սարգսյանի ինքնաթիռի չվերթների ապահովումը եւս մեկ անգամ փաստում է, որ ՀՀ իշխանությունները համոզված են՝ հայկական փոխադրողը կանոնավոր եւ հաստատուն գործունեություն չի կարողանա ծավալել, իսկ նախագահական ինքնաթիռին անհրաժեշտ է ապահովել կանոնավոր թռիչքներ: Այլ կերպ ասած՝ ՀՀ Կառավարությունում ի սկզբանե գիտակցել են, որ Հայաստանի կողմից «բաց երկնքի» քաղաքականության անցնելուց հետո հայկական ոչ մի ավիաընկերություն չի կարողանա շուկայում հաստատուն գործունեություն ծավալել, եւ «իրենց գլխի ճարը» տեսել են:

Սակայն «Արմավիայի» սնանկանալուց հետո Հայաստանը որդեգրեց «բաց երկինք» քաղաքականությունը: Այսինքն՝ ավիաընկերությունը, անկախ նրանից՝ հայկական է, թե արտասահմանյան, որ ուղղությամբ քանի չվերթ ցանկանում է, կարող է իրականացնել: Այս նոր քաղաքականության պայմաններում «Էյր Արմենիան» իր մեկամյա գործունեության ընթացքում շուկայի 15 տոկոսից ավելին չկարողացավ զբաղեցնել: Սա այն դեպքում, երբ Հայաստանից ինքնաթիռով մեկնած եւ վերադարձած ուղեւորներից մեկ միլիոն 100 հազարը եղել են ՀՀ քաղաքացիներ: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիները նույնպես առավելապես նախընտրել են օտար ավիափոխադրողներին: Սա այն դեպքում, երբ օտար ավիափոխադրողների նույն ուղղությամբ չվերթի տոմսերը հիմնականում ավելի թանկ են եղել:

Ստացվում է, որ հայկական փոխադրող ունենալու համար նախ անհրաժեշտ է լուծել վստահության խնդիրը, որպեսզի ՀՀ քաղաքացիները հայկական ավիաընկերությունը համարեն իրենցը եւ տոմս գնելիս առաջնորդվեն «մերն ուրիշ է» հայտնի կարգախոսով: Իսկ եթե ինքնաթիռով թռչող ՀՀ քաղաքացիների առնվազն մեծամասնությունը չնախընտրի հայկական ավիափոխադրողին, ռուսական ավիացիոն իշխանություններն էլ շարունակեն, այսպես ասած, ոչ բարեհաճ վերաբերմունք դրսեւորել ու «տակից ճնշել» հայկական ավիափոխադրողներին, ապա ով էլ մտնի այդ շուկա, դատապարտված կլինի ձախողման: Իսկ հայկական փոխադրող ընկերություն չունենալը ոչ միայն ամոթ է, այլեւ լուրջ անհարմարություններ կարող է ստեղծել: Հայաստանը չի կարող մնալ առանց սեփական ավիափոխադրողի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ