Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորները խիստ զայրացել են ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանի՝ ԱԺ վերջին ճեպազրույցում արած այն հայտարարությունից, որից կարելի էր ենթադրել, որ ԲՀԿ-ից դուրս եկած որոշ պատգամավորներ դիմել են ՕԵԿ-ին անդամակցելու համար:

Եվ չնայած Մհեր Շահգելդյանն այնուհետ հերքել էր դա՝ ասելով, որ ինքը պատգամավորների նկատի չի ունեցել, ԲՀԿ-ից դուրս եկածները խիստ վրդովված են: Ինչպես ասաց մեզ հետ զրույցում նրանցից մեկը՝ «Ես ավելի շուտ ինքնասպան կլինեմ, քան երբեւէ կմտածեմ ՕԵԿ-ին անդամակցելու մասին»: Նշյալ զրույցին մասնակցող մի հանրապետական էլ կողքից ավելացրեց՝ ՕԵԿ-ին անդամակցելը ինքնին քաղաքական ինքնասպանություն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ