Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեռելոցի օրերը դառնում են աշխատանքային: Ապրիլի 6-ը՝ Սուրբ Հարության տոնին հաջորդող երկուշաբթին, լինելու է աշխատանքային, քանի որ Կառավարությունը եկեղեցական տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները ոչ աշխատանքային համարելու մասին որոշում չի ընդունել:

Հիշեցնենք, որ այդ երկուշաբթիները դարձել էին ոչ աշխատանքային Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք: Այդպիսով` Հովիկ Աբրահամյանը փոխում է իր նախորդի հաստատած ավանդույթը, որը, ի դեպ, լուրջ դժգոհության առարկա էր դարձել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ