Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության նախկին պետ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը մինչեւ կոկորդը կուշտ է պետական աշխատանքից: Մերձավորներին նա հայտարարել է, թե այլեւս երբեք չի աշխատի պետական համակարգում, ափսոս չեն իր ջահել տարիները, որ մաշում էր կաբինետներում, իսկ այժմ տնօրինում է իր ժամանակը, ինչպես ուզում է: Նա այժմ զբաղված է իր բիզնեսներն ընդլայնելով Հայաստանից դուրս: Պաշտոնանկությունից հետո Հակոբյանն սկսել է գրեթե չշփվել պետական պաշտոնյաների հետ, այդ է պատճառը, որ երբեմնի ՀՀԿ-ական գործընկերները նրա մասին ոչ մի տեղեկություն չունեն:

Այս ֆոնին ուշագրավ է այն, որ նախկին փոխվարչապետ, այժմ Ռուբեն Վարդանյանի IDEA հիմնադրամի ղեկավար Արմեն Գեւորգյանը, ով խուսափում է «Տաթեւերի» եւ Սյունիքի համայնքների խնդիրներով ուղիղ շփում ունենալ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, նախընտրում է մարզի խնդիրներին ու դրանց լուծումներին տեղեկանալ Սյունյաց նախկին մարզպետից՝ Վահե Հակոբյանից:

Հիշեցնենք, որ, ըստ որոշ տեղեկությունների, Ա. Գեւորգյանը հրաժարվել էր մարզպետի պաշտոնում կրկին նշանակված Սուրիկ Խաչատրյանին ներկայացնել մարզպետարանում, եւ, ասում էին, նաեւ դա դեր խաղաց, որ ազատվելու դիմում գրեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ