Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Համաշխարհային բանկի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանը մասնավոր տրանսֆերտներից ամենաշատը կախված երկրների առաջին տասնյակում է։ Ըստ ՀԲ տվյալների, մասնավոր տրանսֆերտները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 21 տոկոսը:

Այս ցուցանիշով Հայաստանը կիսում է 7-րդ հորիզոնականը Հայիթիի հետ: Մեզանից ավելի շատ կախվածություն ունեն Տաջիկստանը (ՀՆԱ-ի՝47.5 տոկոսը), Ղրղըզստանը (31.5 տոկոսը), Նեպալը (28.8 տոկոսը), Մոլդովան (24.9 տոկոսը) եւ Տոգոն (23.8 տոկոսը): Վրաստանում այդ ցուցանիշը 12 տոկոս է, Ադրբեջանում 2.9 տոկոս: Տրանսֆերտների մեծ ծավալը նշանակում է, որ աշխատուժը արժեք է ստեղծում ոչ թե իր հայրենիքում, այլ ուրիշ երկրներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ