Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մտադիր է պատժամիջոցներ կիրառել նիստերից անհարգելի բացակայող պատգամավորների նկատմամբ: Իսկ պատիժը, ըստ մեր տեղեկությունների, լինելու է աշխատավարձից գումար պահելու տեսքով:

«ՉԻ» աղբյուրների պնդմամբ, այս օրերին ԱԺ բոլոր խմբակցություններին Գ.Սահակյանի անունից զգուշացվել է՝ բացակայողները կամ բժշկի թուղթ, կամ գործուղումների մասին տեղեկանքներ պիտի ներկայացնեն, այլապես բացակայությունները կհամարվեն անհարգելի, եւ աշխատավարձից պահումներ կարվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ