Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«168» ժամ թերթը գրում է. «ՀՀ ԿԲ տվյալների համաձայն՝ 2015 թվականի փետրվարի վերջին ՀՀ բանկային համակարգում ժամկետանց վարկերի ծավալը կազմել է 37.5 միլիարդ դրամ, որը ընդհանուր վարկային ներդրումների 1.96%-ն է։ Շուրջ մեկ տարի առաջ՝ 2014 թվականի մարտին, ժամկետանց վարկերի ծավալը 25.9 միլիարդ դրամ էր (ընդհանուր վարկային ներդրումների 1.54%)-ը։ 1 տարվա ընթացքում ժամկետանց վարկերը կիսով չափ ավելացել են (11.6 միլիարդ դրամով կամ 44.8%-ով)։ Այսինքն, ֆիզիկական եւ իրավաբանական անձինք դժվարություններ ունեն վարկային մարումները կատարելու հարցում։

Պաշտոնական տվյալները ցույց են տալիս նաեւ, որ ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը դոլարայնացվել է։ 2015 թվականի փետրվարի վերջին ընդհանուր վարկային ներդրումների 66.4%-ը տարադրամով վարկերն են (ծավալը՝ 1 տրիլիոն 272 միլիարդ դրամ), 33.6%-ը՝ դրամային վարկերը։ Մինչդեռ 2014 թվականի մարտին տարադրամով եւ դրամով վարկերի հարաբերակցությունը 37.7% / 62.3% էր։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ