Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն կտա «Մեկ երեխա-մեկ համակարգիչ» փուլային ծրագրին, որով նախատեսվում է անվճար պլանշետներ բաժանել առաջին դասարանցիներին։ Ծրագիրը մեկնարկելու է այս տարվա սեպտեմբերից։ Ըստ որոշման նախագծի՝ առաջին փուլում ծրագիրը փորձնական տարբերակով կիրականացվի ՀՀ միայն մեկ՝ Վայոց ձորի մարզում։ Դա կտեւի 2015 թվականի սեպտեմբերից մինչեւ 2019 թվականի օգոստոս ամիսը:

Այս փուլի իրականացման արժեքը 471.7 միլիոն դրամ է, որի մեջ մտնում են պլանշետների գնումը, դասվարների վերապատրաստումը, ինտերնետի ապահովումը եւ այլն։ 2-րդ փուլում ծրագիրն աստիճանաբար կընդլայնվի եւ 2019թ. սեպտեմբերից յուրաքանչյուր ուսումնական տարի կներառվեն 1-ից 2 նոր մարզեր։ Իսկ վերջնական փուլը՝ Երեւան քաղաքի ներառումը ծրագրում, մեկնարկելու է 2025 թվականի սեպտեմբերից:

Փաստորեն մյուս մարզերի առաջին դասարանցիները անվճար պլանշետներ կստանան լավագույն դեպքում 4 տարի հետո, իսկ Երեւանում սովորողները՝ 10 տարի հետո։ Նշենք նաեւ, որ աշակերտներին տրամադրվելու են «ArmTab» պլանշետներ՝ «տեղական արտադրությունը խթանելու նպատակով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ