Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետականները երեկ՝ ապրիլի 9-ին, քեֆի մեջ էին. նրանք հրավիրված էին «Օջախ» ռեստորան՝ նշելու ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ծնունդը: Բացի պատգամավորներից, ներկա են եղել նաեւ վարչապետն ու Երեւանի քաղաքապետը: Գրիգորիչի տարեդարձն ապրիլի 8-ին էր, նա դարձավ 67 տարեկան:

Ըստ երեւույթին, ՀՀԿ-ականներն իսկապես հավատացել են Գալուստ Սահակյանի հումորին, որ իր ծնունդն ամեն օր է, եւ հաջորդ օրն էլ էին նշում նրա տարեդարձը: Ի դեպ, սա իշխող կուսակցության միակ քեֆը չէ այս ամիս: Ապրիլի 17-ին էլ նույն «Օջախ» ռեստորանում կայանալու է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դստեր հարսանիքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ