Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն գնելու համար նախապայման է առաջ քաշել, ըստ որի՝ գործարքը կկնքվի, եթե ինչ-որ մեխանիզմով ընկերության պարտքերի մի մասի մարումը երրորդ կողմն իր վրա վերցնի:

Ոչ պաշտոնական տվյալներով՝ ՀԷՑ-ը կուտակել է 300 մլն դոլարից ավել պարտք, որի մեջ ներառված չեն էլէներգիա արտադրողների նկատմամբ ունեցած պարտավորությունները: Այսինքն՝ ՀԷՑ-ի առքուվաճառքի գործարքը` պարտքերով հանդերձ, կկազմի շուրջ 500 մլն դոլար, ինչը գործարքը դարձնում է, մեղմ ասած, ոչ շահավետ:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Սամվել Կարապետյանի եղբորից` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանից պարզել, թե Սամվել Կարապետյանի կողմից ՀԷՑ-ը գնելու մասին լուրերը որքանով են իրական: «Դեռ այդպիսի բան չկա, եթե այդպիսի բան լինի, մենք կասենք: Մենք դեռեւս այդ թեմայով չենք զբաղվում»,-պատասխանեց ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ