Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը երեկ արտահերթ խորհրդակցություն է հրավիրել: Փաստաբաններից մեկը վրդովված պատմում էր մեզ, որ գնացել է նիստի, սակայն գործով մասնակցող դատախազը չէր եկել՝ պատճառաբանելով, թե դատախազություն են կանչել: Ավելի ուշ լուր տարածվեց, որ Շիրակի մարզի դատախազին տեղափոխում են այլ աշխատանքի: Թեեւ պաշտոնապես այս լուրերը հերքվում են, բայց մեր աղբյուրները հակառակն են վստահեցնում:

Ոստիկանական համակարգում սկսված կադրային փոփոխությունների ալիքը հասել է նաեւ դատախազություն: Մեր տեղեկություններով, առաջիկայում սպասվում է 3-5 դատախազի փոփոխություն, կլինեն տեղափոխություններ՝ մարզերից Երեւան եւ հակառակը: Իրավապահ համակարգի մեր աղբյուրը պնդում է, թե այս փոփոխությունները պետք է դիտարկել Գեւորգ Կոստանյան-Հրաչ Բադալյան պայքարի համատեքստում: Ասում են, թե գլխավոր դատախազը հերթական անգամ որոշել է ցույց տալ, թե ով է համակարգի «ասիչը»:

Նշենք, որ Հրաչ Բադալյան-Գեւորգ Կոստանյան հակամարտության մասին տեւական ժամանակ է, ինչ մամուլը գրում է: Աղվան Հովսեփյանի՝ դատախազի պաշտոնից հեռանալուց հետո Երեւանի նախկին դատախազը համարվում էր գլխավոր դատախազի պաշտոնի հավանական թեկնածուներից մեկը, նրան առաջ էր մղում վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այժմ, ըստ լրատվամիջոցների, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի՝ գլխավոր դատախազ նշանակվելուն աջակցում է ոչ միայն ոստիկանապետը, այլեւ Կոստանյանի տեղակալը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ