Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Դժվար է դիմադրել եւ չարտահայտել այն տխուր եզրակացությունը, որ ե'ւ Ռուսաստանը, ե'ւ Հայաստանը դարձան այն թակարդների զոհերը, որոնք իրենց բովանդակությամբ տարբեր են: Ռուսաստանը պատմական թակարդի զոհն է, էլիտայի եւ հասարակության անկարողության՝ դուրս գալ ինքնակալության թելադրանքի ավանդույթից:

Հայաստանը հայտնվել է աշխարհագրական թակարդում, որը որոշակիորեն հստակեցնում է Մոսկվայից կախվածության իր բնույթը: Թեեւ հարց է, թե որքանով է արդարացված պատմական եւ աշխարհագրական ճակատագրապաշտությունը: Հնարավոր է, որ մեր երկու երկրները պարզապես բաց են թողել այդ թակարդներից դուրս գալու հնարավորությունը, իսկ այն միգուցե գոյություն է ունեցել, եւ մենք միգուցե փորձում ենք արդարացնել մեր իսկ անգործությո՞ւնը»,-մեր թղթակցի հետ զրույցում ասել է ռուս վերլուծաբան, ԱՄՆ Բրուքինգսի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Լիլյա Շեւցովան՝ շարունակելով, որ, այնուամենայնիվ, հայ ժողովուրդն ունի իր ճակատագիրն ընտրելու հնարավորությունը եւ այդ ընտրությունը Հայաստանին ուղղորդելու է Ռուսաստանը: «Չէ՞ որ դեգրադացվող կայսրության կախյալ կցորդի կարգավիճակում մնալը եւս ամենալավ ճակատագիրը չէ»,-ասել է նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ