Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության՝ 2014 թվականի ֆինանսական հաշվետվության համաձայն՝ իշխանական այս կուսակցության դրամարկղում անցած տարվա սկզբին եղել է 347 մլն 452 հազ. դրամ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ տարվա ընթացքում ՀՀԿ-ի մուտքերը եղել են այսպիսին՝ 33 մլն 943 հազ. դրամը ստացվել է պետբյուջեից, 71 մլն 693 հազ. դրամ հավաքագրվել է գաղափարակիրների անդամավճարներից, իսկ 4 մլն 210 հազ. էլ այլ՝ օրենքով չարգելված աղբյուրներից:

Տեղեկացնենք, որ 2014-ի ընթացքում ՀՀԿ-ն ծախսել է 425 մլն 62 հազար դրամ: Այս տարվա սկզբի դրությամբ իշխանական կուսակցության դրամարկղում մնացորդը կազմել է 32 մլն 236 հազ. դրամ: Նշենք, որ վերը նշված գումարներից բացի՝ ՀՀԿ-ն ողջ հանրապետությունով մեկ ունի թվով 51 անշարժ գույք, որոնց հաշվեկշռային արժեքը կազմում է 249 մլն 904 հազար դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ