Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գազի եւ էլէներգիայի սակագները զսպելու ու սպառողների շահերը հաշվի առնելու միակ մեխանիզմը, ինչպես հայտնի է, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի բարեխիղճ աշխատանքն է: Սակայն վերջերս հրապարակված փաստերը վկայում են այն մասին, որ այս մարմինն ի վիճակի չէ սակագների բարձրացումները կանխել:

Արդեն լուրեր կան, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պատրաստվում է դիմել ՀԾԿՀ-ին` էլէներգիայի սակագինը 6 դրամով թանկացնելու առաջարկով:

ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման հնարավորությունը չի հերքել` ասելով, որ նման հայտ դեռ չեն ստացել, եւ երբ ներկայացվի, կքննարկեն եւ իրենց որոշումը կկայացնեն: Բայց նա նաեւ ասել է. «Դոլար-դրամի փոխարժեքի այս կտրուկ տատանումը խնդիրներ է առաջացրել համակարգում, եւ նախորդ տարվա նոյեմբերից մեծ վնասներով են աշխատում ընկերությունները` ոչ միայն ՀԷՑ-ը, այլ նաեւ ջերմային կայանները, ատոմակայանը»: Այլ կերպ ասած՝ սակագնի բարձրացումն ընդամենը ժամանակի հարց է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ